Նանին կարիերան կշարունակի «Վալենսիայում»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Լուիշ Նանին կարիերան կշարունակի իսպանական «Վալենսիայում»: Այս մասին հայտնել է թուրքական «Ֆեներբախչեի» պաշտոնական կայքը:

«Վալենսիան» ակտիվացրել է կիսապաշտպանի 8.5 մլն եվրո հրաժարագինը և 3 տարվա պայմանագիր կկնքի Նանիի հետ:

Հիշեցնենք, որ Նանին լքել էր «Մանչեսթեր Յունայթեդը» 2 տարի առաջ, հետագայում ևս մեկ տարի վարձավճարով անցկացրել «Սպորտինգում», իսկ այժմ ԵՎՐՈ-2016-ում հաջող ելույթների շնորհիվ արժանացավ իսպանական ակումբի ուշադրությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ