Նանի կվերադառնա Անգլիա՞

«Ֆեներբահչեի» ֆուտբոլիստ Լուիշ Նանին կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», որը նա լքել էր 2014թ.:

Ինչպես հաղորդում է թուրքական Dogan News գործակալությունը, անգլիական գրանդի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շատ է ցանկանում տեսնել պորտուգալացուն իր թիմում:

Նանիի ներկայիս պայմանագրի մեջ նշված հրաժարագինը կազմում է  8 մլն եվրո և «Ման. Յունայթեդը» մտադիր է այն ակտիվացնել մոտ ժամանակներս:

Ավելացնենք, որ Նանի հանդես է եկել «Յունայթեդի» կազմում 2007-2014թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ