Նադալը դուրս է մնում «Ռոլանդ Գարոսից» վնասվածքի պատճառով

«Ռոլանդ Գարոսի» մրցանակի իննակի դափնեկիր Ռաֆայել Նադալը չի կարողանա շարունակել իր ելույթները Ֆրանսիայի բաց առաջնությունում դաստակի վնասվածքի պատճառով, այդ մասին աշխարհի նախկին առաջին ռակետը հայտնել է մամլո ասուլիսի ժամանակ: Իսպանացու խոսքերով նա մրցաշարի 2-րդ փուլում Ֆակունդո Բագինիսի դեմ խաղացել է վնասվածքով և տոնել իր 200-րդ հոբելյանական հաղթանակը՝ ցավ զգալով:

«Երեկ ես խաղում էի վնասվածքով: Իսկ արդեն երեկոյան դաստակիս ցավը սկսեց ավելի ու ավելի սաստկանալ , այսօր էլ զգացի, որ չեմ կարողանում շարժել այն»,-BBC-ն է մեջբերում թենիսիստի խոսքերը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ