Նադալը չի մասնակցի «Ուիմբլդոնին»

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով մարզական կարիերայում 14 անգամ դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող, չի մասնակցի հունիսի վերջին մեկնարկող «Ուիմբլդոնին»:

Պատճառը 30-ամյա թենիսիստի դաստակի վնասվածքն է, որի պատճառով նա չկարողացավ շարունակել ելույթները նաև «Ռոլան Գարոսում»՝ գրում է Նադալի ֆեյսբուքյան էջը:

Հատկանշական է, որ Ռաֆայել Նադալն 9-րդ անգամ բաց կթողնի Մեծ սաղավարտի մրցաշար վնասվածքի պատճառով: «Ուիմբլդոնում» սա կլինի Նադալի 4-րդ մրցաշրջանը, որը նա ստիպված է բաց թողնել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ