Նադալը չի՞ մասնակցի «Ուիմբլդոնին»

Իսպանացի թենիսիստ, ATP-ի 4-րդ համար Ռաֆայել Նադալի մարզիչը՝ Թոնի Նադալը հայտարարել է, որ Ռաֆան չի մասնակցի «Ուիմբլդոնին», եթե 100 տոկոսով չապաքինվի վնասվածքից:

Հիշեցնենք, որ Նադալը «Ռոլան Գարոսի» 2-րդ շրջանից հետո հրաժարվեց հետագա պայքարից ձեռքի վնասվածքի պատճառով:

«Դեռևս հայտնի չէ՝ կոնկրետ երբ կապաքինվի Ռաֆան: Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ նա չի մասնակցի «Ուիմբլդոնին», եթե 100 տոկոսով ապաքինված չլինի:

Մենք չենք ուզում ռիսկի դիմել Օլիմպիական խաղերից առաջ, քանի որ պայքարելու ենք Օլիմպիական մեդալների համար»,- Թոնի Նադալի խոսքն է փոխանցում Ubitennis-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ