Նադալը՝ Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակիչում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչում 6:2, 7:6 հաշվով առավելության է հասել իտալացի Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

ATP վարկանիշային աղյուսակի 5-րդ համարը կարողացավ պարտության մատնել մրցակցին 1 ժամ 50 րոպե տևած մենախաղում:

Հատկանշական է, որ Նադալի ու Ֆոնինիի միջև հանդիպումների հաշիվը դարձավ 7:3 հօգուտ իսպանացու: Եզրափակիչ դուրս գալու համար պայքարում Նադալն ուժերը կչափի Անդրեյ Կուզնեցով-Ֆիլիպ Կոլշրայբեր զույգի հաղթողի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ