Նադալ. «Նովակը անհավանակն խաղ է ցույց տալիս, բայց ես հնարավոր ամեն բան կանեմ հաղթելու համար»

Ռաֆայել Նադալը, որ Ինդիան-Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթեց կեի Նիսիկորիին 6։4, 6։3 հաշվով, խոսել է կիսաեզրափակիչ առաջիկա մրցավեճի մասին, որում նրա դեմ պայքարելու է Նովակ Ջոկովիչը։

«Ես մրցաշարի հենց մեկնարկից բարդ մրցակիցներ եմ ունեցել, այդ իսկ պատճառով կիսաեզրափակչում խաղալը, հատկապես այսօրվա հիանալի հաղթանակից հետո, շատ կարևոր է ինձ համար վստահության տեսանկյունից։ Շատ կարևոր է հավատալ սեփական ուժերին ու ամրապնդել այդ վստահությունը հաղթանակներով։

Վաղը ես կփորձեմ ցույց տալ իմ լավագույն խաղը, կփորձեմ խաղալ նույն եռանդով, ինչ այսօր։ Տեսնենք՝ ինչ կստացվի։ Նովակը անհավանական խաղ է ցուցադրում, այնպես որ դժվար է լինելու, բայց ես կանեմ ամեն բան, ինչ իմ ուժերի սահմաններում է»,- ասել է Նադալը։

Նշենք, որ Նադալ-Ջոկովիչ վերջին 10 մրցավեճերից 9-ում հաղթանակ է տարել սերբ թենիսիստը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ