«Նա երեխայի նման լաց էր լինում». Ինչպես է վան Գալը լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Քրիստանվալը, ով խաղացել է ակումբում 2001-2003թթ., պատմել է, թե ինչպես է Լուի վան Գալն արձագանքել կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու ժամանակ: Հոլանդացին ազատվել է աշխատանքից 2003թ. հունվարին` «Սելտայից» կրած 0-2 հաշվով պարտությունից հետո:

«Նա եկավ հանդերձարան լուրն իմանալուց հետո, սկսեց խոսել ու հանկարծ սկսեց լաց լինել երեխայի նման: Ես շատ ազդվեցի: Նա պինդ, ծանր մարդ էր և այդ պահին ուղղակի կործանված էր»,-պատմել է Քրիստանվալը:

Նշենք, որ վան Գալի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որից նա հեռացվել է Անգլիայի գավաթը նվաճելուց մեկ օր անց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ