«ՄՅՈՒ»-ի երկրպագուները Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը դիտելուց հետո, հորդորել են Ժոզե Մոուրինյոյին շանս տալ Հենրիխին

Պարզվում է, որ Հայաստան-Ձեռնոգորիա հանդիպմանը(3-2) հետևել են աշխարհի տարբեր անկյուններում սփռված «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն, որի գույներն է պաշտպանում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, ներկայացնում ենք երկրպագուների ամենաուշագրավ գրառումները:

«Մխիթարյանը լավ խաղ անցկացրեց այսօր: Ցանկանում եմ, որ Ժոզեն ամեն ինչ լուծի և այդ տաղանդին գործի մեջ դնի»:

«Մխիթարյանը 90 րոպե խաղաց այսօր: Ուրախ եմ նրա համար և կցանկանամ տեսնել նրան աջ կիսապաշտպանի դիրքում «Արսենալի» հետ խաղում, բայց ցավոք չեմ կարծում, որ Ժոզեն այդպես կվարվի»:

«Չգիտեմ` ինչու է Մոուրինյոն այս տաղանդին պահում պահեստայինների նստարանին»:

«Մխիթարյանը կարող է դառնալ մեր սեփական Կոուտինյոն: Բայց Մոուրինյոն թույլ չի տալիս, որ դա իրականանա»:

«Մխիթարյանը հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր: Վերադարձի՛ր, որդի»:

Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը գրեթե խաղաժամանակ չի ստանում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ