«ՄՅՈւ»-ն նոր ռեկորդներն ու հակառեկորդները «Ֆեներբահչեի» դեմ խաղում

Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Ստամբուլում 1-2 հաշվով զիջեց «Ֆեներբահչեին»` սահմանելով մի քանի ակումբային հակառեկորդներ:

Այսպես, «Մանչեսթեր Յունայթեդը» պարտություն կրեց եվրոգավաթներում իր վերջին 8 արտագնա խաղերից արդեն 7-ում: Ժոզե Մոուրինյոյի թիմը բոլոր մրցաշարերում իր վերջին 8 խաղերից 7-ում չի կարողանում գրավել դարպասը առաջին խաղակեսում: Բացի այդ, 1965թ.-ից ի վեր «կարմիր սատանաները» առաջին անգամ են գոլ ընդունում եվրոգավաթային 7 խաղում անընդմեջ:

Դրական փաստերը վերաբերում են Ուեյն Ռունիին, ով երեկ իր 38-րդ գոլը խփեց եվրոգավաթներում և այդ ցուցանիշով հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդակիր, նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին: Բացի այդ, այժմ Ռունիին ընդամենը 2 գոլ է պակասում, որպեսզի նա կրկնի Բոբի Չառլտոնի ռեկորդը` 249 գոլ «Մանչեսթեր Յունայթեդում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ