«ՄՅՈՒ»-ում Մխիթարյանի հիմնական մրցակիցը կարող է լքել թիմը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել թիմը:

28-ամյա ֆուտբոլիստի հեռանալու պատճառը «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն է, որը հույսեր չի կապում իսպանացու հետ:

Նշենք՝ Մատան և պորտուգալացի մասնագետը վատ փոխհարաբերություններ ունեն, որի պատճառով կիսապաշտպանը 2014 թվականին լքեց «Չելսին»:

«ՄՅՈՒ»-ի կազմը այս տարի համալրեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Մատայի խաղային դիրքի հիմնական հակառակորդն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ