«ՄՅՈՒ»-ն մտադիր է 120 մլն եվրո առաջարկել «Ռեալին» Գարեթ Բեյլի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» նորից սկսել է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով:

Անգլիական ակումբի ղեկավարությունը ունի տեղեկություններ, որ ուելսցի ֆուտբոլիստը շատ է ցանկանում վերադառնալ Անգլիա, այդ իսկ պատճառով «Յունայթեդում» վստահ են, որ տրանսֆերը հնարավոր կլինի իրականացնել:

Բեյլի համար «Ման. Յունայթեդը» պատրաստ է վճարել 120 մլն եվրո: Ավելացնենք, որ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2019թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ