«ՄՅՈՒ»-ն այսօր կհայտարարի Մոուրինյոյի նշանակման մասին

Այսօր Անգլիայի գավաթի եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Կրիստալ Պալաս» խաղից հետո, «Կարմիր սատանաների» ղեկավարությունը կհայտարարի ակումբի նոր մարզչի անունը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Ժոզե Մոուրինյոն:

Ինչպես տեղեկացնում է As-ը, պորտուգալացի մասնագետի գործակալը մի քանի շաբաթ առաջ բանակցություններ է վարել «Ման Յունայթեդի» ղեկավարության հետ:

Աղբյուրի հավաստմամբ՝ անկախ գավաթի խաղի արդյունքից «ՄՅՈՒ»-ի հոլանդացի մարզիչ Լուի վան Գալը պաշտոնանկ կարվի:

Իսկ Մոուրինյոյի աշխատավարձը նոր ակումբում կկազմի 15 միլիոն եվրո տարեկան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ