«ՄՅՈՒ»-ի պաշտպանը վերադարձել է մարզումների

«Մանչեսթեր Յունայթեդի» կոտ դ’իվուարցի պաշտպան Էրիկ Բային վերականգնվել է ծնկի վնասվածքից և վերսկսել մարզումները, հայտնում է The Mirror-ը:

22-ամյա Բային վնասվածք էր ստացել նախորդ ամիս «Չելսիի» հետ խաղում: Սպասվում էր, որ նա չի խաղալու մինչև տարեվերջ, սակայն, աղբյուրի հաղորդմամբ, ֆուտբոլիստը սկսել է մարզվել ու պատրաստ կլինի դեկտեմբերի 11-ին կայանալիք «Տոտենհեմի» հետ խաղին:

Նշենք նաև, որ պաշտպանը Ժոզե Մոուրինյոյի համար հասանելի կլինի շատ կարճ ժամանակով, քանի որ հունվարին կարող է միանալ հավաքականին` մասնակցելու Աֆրիկայի գավաթի խաղարկությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ