«ՄՅՈՒ»-ի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել Մանչեսթեր

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին սրունքի վնասվածքի պատճառով լքել է Բելգիայի հավաքականի ճամբարը և վերադարձել Մանչեսթեր: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է դեռ ակումբում` «Սուոնսի Սիթիի» դեմ վերջին խաղի ժամանակ, որում նա խաղացել է 90 րոպե:

Առաջիկա օրերին Մարուան Ֆելաինին բուժզննում կանցնի, որի ժամանակ կպարզվի վնասվածքի լրջության աստիճանը: Առայժմ պարզ չէ` արդյոք նա կկարողանա օգնել թիմին նոյեմբերի 19-ին կայանալիք «Արսենալի» դեմ խաղում, սակայն ֆուտբոլիստը չի մասնակցի Բելգիայի հավաքականի առաջիկա խաղերին` ընդդեմ Հոլանդիայի և Էստոնիայի ընտրանիների:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ