«ՄՅՈՒ»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

«Յուվենտուսը» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը:

Calcioline-ի փոխանցմամբ, թուրինյան ակումբը  32-ամյա ֆուտբոլիստի մեջ տեսնում է Պոլ Պոգբայի հավանական փոխարինող, որը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:

Շվայնշտայգերը գրավել է նաև «Միլանի», «Ինտերի» և ՊՍԺ-ի ուշադրությունը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ կիսապաշտպանը «ՄՅՈՒ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ տեղափոխվել էր թիմի երիտասարդական կազմ և հանվել տրանսֆերի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ