«ՄՅՈՒ»-ի կիսապաշտպանը երկար դադարից հետո կվերադառնա թիմի հայտացուցակ

Գերմանական Bild-ը հաղորդում է, որ երկար դադարից հետո Բաստիան Շվայնշտայգերը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակ: Աղբյուրի հաղորդմամբ` գերմանացի կիսապաշտպանը մասնակցել է թիմի վերջին նախապատրաստական մարզմանը` «Վեստ Հեմի» հետ հանդիպմանը ընդառաջ:

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմը մարզվել է 19 ֆուտբոլիստներով, որոնց թվում է եղել նաև Շվայնշտայգերը, ով այս մրցաշրջանում դեռ ոչ մի խաղ չի անցկացրել Ժոզե Մոուրինյոյի թիմում: Նշենք, որ Պրեմիեր լիգայի խաղերին թիմերը կարող են հայտավորել 18 ֆուտբոլիստի, ուստի այսօրվա մարզմանը մասնակցած ֆուտբոլիստներից մեկն, այնուամենայնիվ, չի ընդգրկվելու հայտացուցակում:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեստ Հեմ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին, 20:30:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ