«ՄՅՈՒ»-ի մի քանի ֆուտբոլիստների ֆինանսական տույժ է սպասվում, եթե թիմը չհայտնվի ՉԼ-ում

Այն ժամանակ, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարներն իրենց ֆուտբոլիստներին պարգևավճարներ են խոստանում տարբեր նպատակներին հասնելու համար, «Մանչեսթեր Յունայթեդը» հակառակ ճանապարհն է ընտրել:

Պարգևավճարների հետ մեկտեղ՝ մանկունյական ակումբի ղեկավարությունը դեռ նախորդ մրցաշրջանից սկսած իր ֆուտբոլիստներին սպառնում է աշխատավարձերի կրճատումով ձախողման դեպքում:

Ընթացիկ մրցաշրջանի պլաններում նշված է, որ թիմի համար առաջնահերթ խնդիրը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություն վերադառնալն է, և դրա չկատարումը կհանգեցնի պատժամիջոցների:

Ըստ The Times-ի՝ եթե «Յունայթեդը» ձեռք չբերի այդ մրցաշարի մասնակցության ուղեգիր, ապա թիմի միանգամից մի քանի ֆուտբոլիստներ կստանան կես միլին ֆունտ ստեռլինգով պակաս աշխատավարձ:

Ժոզե Մոուրինյոյի թիմի միակ հույսն այս առումով Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունում հաղթանակն է, իսկ Պրեմիեր լիգայում թիմն այսօր կորցրել է լավագույն քառյակում հայտնվելու թեկուզ տեսական շանսերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ