Մյուլերը նշել է, թե ինչ է պակասում Գերմանիայի հավաքականին

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոստովանել է, որ գերմանական ֆուտբոլում դասական հարձակվողների պակաս կա:

«Իհարկե, մենք քիչ տարբերակներ ունենք հարձակման կենտրոնում: Բոլորը գիտեն, որ դա Գերմանիայի հավաքականի հիմնական խնդիրներից մեկն է:

Մարիո Գյոտցեն լավ էր հանդես գալիս այդ դիրքում, սակայն ավելի լավ կլիներ, եթե մենք ունենայինք ֆիզիկապես ավելի պատրաստված ֆուտբոլիստներ: Նմանատիպ միայն մի ֆուտբոլիստ ունենք, դա Մարիո Գոմեսն է»,-շեշտել է Մյուլերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ