Մյուլեր. «Հզորացած «Բորուսիային» հաղթելն ավելի հաճելի կլինի»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է առաջիկա մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» ու «Բավարիայի» մրցակցության մասին:

«Շատ հաճելի է, որ ազգային հավաքականի խաղընկերներդ հանդես են գալիս ակումբային մակարդակով հիմնական մրցակցի կազմում ու քո թիմում: Ուժեղ Դորտմունդի «Բորուսիան» շատ կարևոր հանգամանք է «Բավարիայի» ու Գերմանիայի Բունդեսլիգայի համար:

Նախորդ մրցաշրջանում «Բորուսիան» շատ պայքարեց ու աշխատեց, արդյունքում ակումբի պատմության ամենաշատ միավորները հավաքեց՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Հզորացած «Բորուսիային» հաղթելը շատ ավելի հաճելի կլինի»,- Bild-ը փոխանցում է Մյուլերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ