Մյուլեր. «Կարծես թե Գյոտցեն գոհ չէ «Բավարիայում» իր կարգավիճակից»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը հաստատել է, որ իր թիմակից Մարիո Գյետցեն դժգոհ է խաղային պրակտիկայի պակասից։

Ըստ գերմանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների՝ այս փաստից պատրաստ է օգտվել Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում Մարիոն ժամանակին հանդես է եկել։

«Ես ու Գյոտցեն շատ ենք շփվում, ու կարծես թե նա գոհ չէ «Բավարիայում» իր կարգավիճակից։ Ես Մարիոյի գործակալը չեմ, այնպես որ նրա ապագայի մասին խոսել չեմ կարող։ Նա մեծ օգուտ է բերում Գերմանիայի հավաքականին։ Հույս ունեմ՝ նրան կհաջողվի ցուցադրել լավ ֆուտբոլ ու առավելագույնը քաղել իրեն տրված խաղային ժամանակից»,- ասել է Մյուլերը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ