Մյոնխենգլադբախի «Բորուսիան» փոխել է թիմի անվանումը

«Սելթիկ» – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» խաղից առաջ հետաքրքիր իրադարձություն է եղել: Գլազգոյի ակումբներից մեկում ցուցանակի վրա որպես «Սելթիկի» մրցակից նշել են ոչ թե «Բորուսիա Մյոնխենգլադբախ», այլ «Գերմանական թիմ»: Պատճառն այն է, որ «Մյոնխենգլադբախ» բառը մի փոքր դժվար է արտասանվում, և ակումբում որոշել են, որ «Գերմանական թիմ» անվանումն էլ է բավական:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» անմասն չմնաց այս իրադարձությանն ու զվարճալի քայլի գնաց՝ թիմի թվիթերյան էջի անվանումը փոխելով, դարձնելով «Գերմանական թիմ»:

4

Այս գրառմանն անդրադարձավ նաև Մյունխենի «Բավարիան»՝ «Բորուսիայի» կատարած քայլը որակելով օրվա թվիթ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ