Մխիթարյանն «Օլդ Թրաֆորդում» շրջայց կատարելու տո՞մս է գնել

«Օլդ Թրաֆորդի» էքսկուրսավար Ֆրենսիս Բեյքերը պատմել է, թե Հենրիխ Մխիթարյանը 25 ֆունտով տոմս է գնել, որպեսզի շրջայց կատարի մարզադաշտում: Այս մասին գրում է Eurosport-ը՝ հղում կատարելով Fourfourtwo.com-ին:

«Այս տղան վայելում էր շրջայցը: Որոշ ժամանակ հետո նա ինձ հարցրեց. «Իսկ հավաքականի կազմում տասնյակ խաղեր անցկացրած և «Բորուսիայում» մեծ փորձ ունեցող ֆուտբոլիստը կարո՞ղ է շրջայցի ժամանակ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստանալ»:

Ես հասկացա, որ նա Մխիթարյանն է: Նրան ասացի, որ շրջայցի ժամանակ չի կարելի խոտածածկի վրա բարձրանալ, բայց միգուցե նման անձնավորությունն այդ հնարավորությունն ստանա Անգլիայի գավաթի հանդիպումների ժամանակ»,- ասել է Բեյքերը:

Բեյքերը նշել է նաև, որ Մխիթարյանին խնդրել է հեռանալ՝ չնայած ֆուտբոլիստի՝ հանդերձարան մտնելու մեծ ցանկությանը:

Հավելենք, որ Eurosport-նշում է նաև, որ «հիասքանչ պատմություն է, սակայն, ամենայն հավանականությամբ, հորինված»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ