Մխիթարյանն ինքն է վճարել իր տրանսֆերի մի մասը

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» շատ մոտ է: Այսօր արդեն SkySports-ը հայտնեց, որ երկու ակումբները համաձայնության են եկել 26,3 մլն ֆունտ գումարի շուրջ, մինչդեռ ավելի վաղ «Բորուսիան» պահանջում էր 32 մլն ֆունտ:

Գերմանական Kicker-ը փոխանցում է, որ հնարավոր է՝ Մխիթարյանն ինքն է վճարել իր տրանսֆերի գումարի մի մասը՝ տեղափոխության կայացման համար:

Հաղորդվում է նաև, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր և կստանա տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ