Մխիթարյանն ընդդեմ ԱՊԼ-ի լավագույն փլեյմեյքերների

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական ստեղծագործական ուժը՝ գրում է Squawka-ն:

Կայքը չի կասկածում, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն համեմատական է անցկացրել նրա ու ԱՊԼ-ի լավագույն փլեյմեյքերների միջև:

Մխիթարյանն ընդդեմ ԱՊԼ-ի լավագույն փլեյմեյքերների

5

Յուրաքանչյուր փլեյմեյքեր ունի իր առանձնահատկությունը, սակայն թվերի լեզվով խոսելիս պետք է հաշվի առնել նրանց ստեղծած հնարավորությունները, որոնք կա՛մ հանգեցրել են գոլի, կա՛մ դրան շատ մոտ են եղել:

Նախորդ մրցաշրջանում՝ Բունդեսլիգայի 31 խաղում, Մխիթարյանն ստեղծել է 82 գոլային պահ և այդ ցուցանիշով միջին դիրք է զբաղեցնում՝ զիջելով Մեսութ Օզիլին ու Քրիստիան Էրիկսենին, միաժամանակ գերազանցելով Էդեն Ազարին ու Ֆիլիպե Կոուտինյոյին:

Մխիթարյանի թիմը մրցաշրջանի ընթացքում խփել է 82 գոլ՝ 11 գոլ ավելի, քան Պրեմիեր լիգայում «Բորուսիային» այս ցուցանիշով ամենամոտ «Մանչեսթեր Սիթին»: Կատարելով 82 արդյունավետ փոխանցում՝ Մխիթարյանը դարձել է 15 գոլային փոխանցման հեղինակ, որը գերազանց ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ Օզիլն ստեղծել է 144 պահ, որոնցից 19-ը ավարտվել է գոլով: Իհարկե պետք է նշել, որ Մխիթարյանի ստեղծած հնարավորությունները հիանալի կերպով օգտագործել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Թոմաս Տուխելի թիմում նրան հաջորդում է Մարկո Ռոյսը՝ 44 արդյունավետ փոխանցումով: Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում չի եղել մի ֆուտբոլիստ, ով ավելի շատ նպաստի գոլ խփելուն, քան Մխիթարյանը, իսկ «Յունայթեդում» հայ կիսապաշտպանը կարող է նույն արդյունավետությամբ աչքի ընկնել:

Համեմատական՝ պաշտպանողական գործողությունների միջև

6

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ