Մխիթարյանի վիճակագրությունը «Հալ Սիթիի» դեմ խաղին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Հալ Սիթիի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 60-րդ րոպեից՝ դուրս գալով փոխարինման Անտոնի Մարսիալի փոխարեն:

Հեղինակավոր Whoscored.com կայքը ներկայացրել է Մխիթարյանի վիճակագրական տվյալները «Հալ Սիթիի» դեմ խաղին:

Հենրիխը գնդակին հպվել է 40 անգամ՝ ցուցաբերելով փոխանցումների 92 տոկոս ճշգրտություն: Նա կատարել է 4 հարված, որոնցից 2-ը՝ դարպասին: Դարձել է նաև 1 վճռորոշ փոխանցման հեղինակ:

Կայքը Մխիթարյանի խաղը գնահատել է 6,94 միավոր(առավելագույնը՝ 10):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ