Մխիթարյանի ու «Բորուսիայի» բանակցությունները հաջող չեն ընթացել

Անգլիական Mirror-ը հաղորդում է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Դորտմունդի «Բորուսիայի» բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ հաջողությամբ չեն պսակվել:

Հայ ֆուտբոլիստը պահանջում է պայմանագրում ներառել հրաժարագին, սակայն դորտմունդյան ակումբը համաձայն չէ այդ պահանջին: «Բորուսիան» այդ կերպ կորցրել է Մարիո Գյոտցեին, երբ «Բավարիան» ուղղակի վճարել է 31 մլն ֆունտ սահմանված հրաժարագինը: Դրանից հետո «Բորուսիան» նույնիսկ Ռոյսի պայմանագրից հանել է հրաժարագնի պայմանը:

Աղբյուրը հաղորդում է, որ բանակցությունների ձախողումը նոր հնարավորություն է «Չելսիի» համար, որը կարող է առաջարկ պատրաստել Մխիթարյանի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ