Մխիթարյանի տրանսֆերի ձախողման դեպքում Մոուրինյոն ձեռք է բերելու «Արսենալի» կիսապաշտպանին

Անգլիական The Sun-ը հաղորդում է, որ Ժոզե Մոուրինյոն դիտարկում է «Արսենալի» կիսապաշտպան Արոն Ռեմսիին ձեռք բերելու տարբերակը, եթե Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Բորուսիայից» դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողվի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Ուելսի հավաքականի կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 50 մլն ֆունտ: 25-ամյա Ռեմսին «Արսենալին» միանալուց առաջ շատ մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը, սակայն այն ժամանակ ի վերջո ընտրել է Լոնդոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 28 մլն ֆունտի առաջարկ է արել «Բորուսիային» Հենրիխ Մխիթարյանի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ