Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը սպասելի էր. Manchester Evening News

Manchester Evening News-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին «Մանչեսթեր Յունայթեդում»: Ինչպես գիտենք, արդեն մի քանի խաղ շարունակ հայ ֆուտբոլիստը չի հայտնվում նույնիսկ թիմի հայտացուցակում: Պարբերականի լրագրող Ռոբ Դոուսոնն իր հոդվածում կարծիք է հայտնել, որ այս իրավիճակը չպետք է զարմանք հարուցի:

«Նա սկսել է 2006թ. «Փյունիկում», 2009-ին տեղափոխվել Դոնեցկ, 2013-ին հայտնվել Դորտմունդում: Սա առաջին հայացքից սրընթաց թռիչք է, բայց դա ոչ միշտ է այդքան հեշտ տրվել:

«Շախտյորում» նրա մարզիչ Միրչա Լուչեսկուն պատմում է, թե ինչպես է նա դժվարությունների բախվել ադապտացիոն շրջանում: Միայն նրան ավելի հարձակողական դիրք տեղափոխելուց հետո նա 25 գոլ խփեց 29 խաղում և համոզեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից «Բորուսիային» 20 մլն ֆունտ վճարել իր համար:

Նույն բանը պատմում են խաղընկերները Գերմանիայից: «Հենրիխը երեք տարի անցկացրեց Դորտմունդում: Անկեղծ ասած, առաջին երկու տարիներն այնքան էլ հեշտ չէին դրա համար»,-ասել է Իլկայ Գյունդոգանը:

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն ևս խոսել է նույն բանի մասին նախորդ շաբաթ: «Երբ խաղում ես այնտեղ, որտեղ ամեն ինչ արդեն հարմար է քեզ, ինչպես Դորտմունդում էր, տարօրինակ է, որ կարելի է թողնել այդ ամենն ու գնալ, երբ երկար սպասումից հետո ամեն ինչ վերջապես սկսել է աշխատել քեզ համար»,-ասել է գերմանական ակումբի ներկայացուցիչը:

Այս պայմաններում սպասելի է, որ նրա նման ֆուտբոլիստները գուցե լավագույնը չեն մարզումների ժամանակ և ստիպված են սպասել պահեստայինների նստարանին: Մոուրինյոն նշել է, որ Մխիթարյանը դեռ պետք է ավելի շատ աշխատի և նաև հույս է հայտնել, որ շատ շուտով նա կվերադառնա իր լավագույն մարզավիճակին»,-նշվում է Manchester Evening News-ի հոդվածում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ