Մխիթարյանի բուժզննման արդյունքները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել, որի հետևանքով չէր կարողացել շարունակել հանդիպումը։

Մխիթարյանն այսօր բժշկական հետազոտություն է անցել Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում՝ հայտնում է ՀՖՖ-ն:

Ցավոք, Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր, ինչը նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ