Մխիթարյանի բացակայության մասին ամենատպավորիչ մեկնաբանությունները

«Մանչեսթեր Յունայթեդը» քիչ առաջ ներկայացրեց թիմի մեկնարկային կազմը Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յունայթեդի» հետ Լոնդոն չի մեկնել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: 27-ամյա հայ կիսապաշտպանի բացակայությունը նորից առաջացրել է բազմաթիվ երկրպագուների զայրույթը, որոնք չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում:

«Սա մեկնարկային կա՞զմ է, թե՞ կատակ… Մատան, Մխիթարյանն ու Քերիկը չկան, ու խաղում է Ֆելայինին… Հավատացեք ինձ՝ Ֆելայինին վատ երազ է, որից չես կարողանում արթնանալ»:

«Մենք նորից ավտոբո՞ւս ենք կանգնեցնելու ու պայքարելու ոչ-ոքիի համա՞ր. որտե՞ղ է Մխիթարյանը»: Երկրպագուներից մեկը հարցին պատասխանել է՝ գրելով, որ Մխիթարյանը վնասվածք ունի, հետո ավելացրել, որ 2018 թվականին անպայման պատրաստ կլինի…

«Մխիթարյանը չկա՞… Մոուրինյոյի հերթական հիմար ամբիցիաներն են: Ես կարծում եմ՝ նա պատրաստ է խաղին»:

«Եթե դու լավ ֆուտբոլիստ ես ու սիրում ես խաղալ հաճելի ֆուտբոլ, ապա չպետք է խաղաս Մոուրինյոյի համար… Մխիթարյանն ու Մարսիալը կհավանեն այս գրառումը»:

«Արդեն մոռացել եմ, որ «ՄՅու»-ն պայմանագիր է կնքել Մխիթարյանի հետ: Այս տղան ուղղակի խաղաժամանակ չի ստանում»:

«Մխիթարյանն ուղղակի պետք է մտածի նոր թիմ գտնելու մասին: Վատ եմ զգում, որ նման ֆուտբոլիստը տաղանդը վատնում է այստեղ»:

«Մխիթարյանը կա՛մ քնել է Մոուրինյոյի կնոջ հետ, կա՛մ նման մի բան… Նա իրոք խաղալու կարիք ունի, այլապես նրան ձեռք բերելը գումարի վատնում էր…»

Իսկ ահա երկրպագուների մի մասը վստահ է, որ Մոուրինյոյի ավտոբուսն այժմ Լոնդոնում է, իսկ հատուկ կանգառը նրա վերադարձին է սպասում…

22

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ