Մխիթարյանը պատրաստ է «Սթոք Սիթիի» դեմ հանդիպմանը

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղալ Անգլիայի առաջնության 7-րդ տուր «Սթոք Սիթիի» հետ հանդիպմանը:

Մխիթարյանը, որը հետևում էր Եվրոպա լիգայի «Զարյայի» դեմ խաղին(1-0)տիրբունայից, այդ օրը հոգեպես և ֆիզիկապես պատրաստ չէր օգնելու թիմին:

«Ֆիլ Ջոնսը միակն է, որը լուրջ վնասվածք ունի և անշուշտ բաց կթողնի մի քանի շաբաթ:

Մխիթարյանը արդեն մարզվում է թիմի հետ, Լյուկան հիվանդ է, հույս ունեմ, որ նա կկարողանա մասնակցել հանդիպմանը»,-Manchester Evening News-ն է փոխանցում պորտուգալացու խոսքերը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սթոք Սիթի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին՝ 15:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ