Մխիթարյանը մասնակցել է «Ֆեներբախչեի» հանդիպմանն ընդառաջ կայացած բաց մարզմանը (լուսանկարներ)

Եվրոպա լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեներբախչե» հանդիպմանն ընդառաջ Ժոզե Մոուրինյոյի սաներն այսօր անցկացրել են բաց մարզում:

Մարզմանը մասնակցել են 24 ֆուտբոլիստներ, ներառյալ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Անտոնի Մարսիալն ու Մորգան Շնեյդերլինը, ովքեր վնասվածք ունեին: Բացակայել են առայժմ չապաքինված Ֆիլ Ջոնսն ու Սեմ Ջոնսթոնը: Նշենք, որ «Լիվերպուլի» հետ խաղացած կազմը մարզվել է առանձին ծրագրով:

Manchester Evening News-ը հավանական է համարում, որ «Ֆեներբախչեի» դեմ խաղում եզրերում կխաղան Մխիթարյանն ու Մարսիալը:

(Թարմացվում է)

14670803_10154141198637746_9091389674330965159_n 14681652_10154141198467746_1039492239021414667_n 14695467_10154141198402746_5191666542578181533_n

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ