Մխիթարյանը կատարյալ է Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդի» համար. ԱՊԼ պաշտոնական կայքի անդրադարձը

Դեռ մեկ ամիս կա մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը, սակայն Պրեմիեր լիգայի թիմերն արդեն իսկ բազմաթիվ հիասքանչ նորեկներ ունեն: Նոր մրցաշրջանին ընդառաջ՝ տակտիկական վերլուծաբան Ադրիան Կլարկը ներկայացնում է, թե ինչ նոր դեմքեր կառաջարկի Պրեմիեր լիգան առաջիկա ամիսներին:

Հենրիխ Մխիթարյան

Երբ Ժոզե Մոուրինյոյի թիմերը իրենց լավագույն մարզավիճակում են, ուրեմն նրանք ունեն հզոր հարձակողական ուժ: «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչը միշտ դիտվել է որպես պաշտպանողական ոճի մարզիչ, սակայն նրա թիմերը սովորաբար հարձակման են նետվել շատ արագ ու մեծ ճշգրտությամբ: Ահա թե ինչու է Հենրիխ Մխիթարյանը խոստանում դառնալ կատարյալ ձեռքբերում:

Նա հարձակողական կիսապաշտպանի հենց այն տեսակն է, որ կօգնի «Յունայթեդին» 2016/17 մրցաշրջանում գործել այնպես, ինչպես Մոուրինյոն է ցանկանում, և նրա գոլը իր նախկին թիմի՝ «Բորուսիայի» դեմ վաղ հավաստումն էր գոլերի առջև իր մեծ պոտեցիալի:

Հայը խելացի ֆուտբոլիստ է, ով կարողանում է արագ որոշումներ կայացնել: Նա հեշտությամբ կարողանում է ընդունել գնդակը նեղ տարածություններում: Գնդակը պահելու վստահ կարողությունը և դաշտը տեսնելու ունակությունը շատ հաճախ ուղեկցում են նրան տուգանային հրապարակի կենտրոն՝ նախքան նրան հսկող ֆուտբոլիստները կկարողանան դիրքավորվել:

Երբ նա մեկնարկային կազմում է, ավելի քիչ հավանական է, որ մենք կտեսնենք ձանձրալի ֆուտբոլ, ինչին մենք ականատես էին լինում Լուի վան Գալի ղեկավարության ներքո: Նա այն ֆուտբոլիստն է, որը կարողանում է կտրուկ փոխանցում կատարել, այնուհետև արագ վազել: Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպանը հիանալի ճանապարհորդ է գնդակով, որը կարողանում է որոշիչ փոխանցումներ կատարել կարևոր պահերին:

Գերմանական ֆուտբոլում նա կարողացել է կտրուկ ու կատարելապես անկասելի գնդակներ փոխանցել պաշտպանների միջով: Մրցակիցները պետք է հատկապես զգուշանան Անտոնի Մարսյալին Մխիթարյանի փոխանցումներից: Նրանք կարող են դառնալ մահացու դուետ:

Ավելի կարևոր է, որ Մխիթարյանը ունակ է գոլեր հեղինակել «Մանչեսթեր Յունայթեդի» համար կիսապաշտպանությունից:

Մխիթարյանը և ՄՅՈՒ-ի հարձակողական գծի ֆուտբոլիստները 2015/16-ին

Ֆուտբոլիստ Գոլեր Փոխանցումներ Ստեղծած պահեր Խաղ /մեկնարկային/
Մխիթարյան (Դորտմունդ) 11 15 82 28
Ուեյն Ռունի 8 6 43 27
Խուան Մատա 6 5 53 34
Անտոնի Մարսիալ 11 4 36 29
Անդեր Էրերա 3 2 21 17
Ջեսի Լինգարդ 4 1 14 19
Էշլի Յանգ 1 2 10 11

Ունենալով հզոր հարված երկու ոտքերով էլ՝ Մխիթարյանը պարբերաբար իր բախտն է փորձելու նաև հեռու տարածությունից: Նա նաև ներխուժելու է տուգանային հրապարակ շատ ավելի հաճախ, քանի իր թիմակիցները վերջին մի քանի մրցաշրջաններում:

Որտեղ էլ օգտագործվի Մոուրինյոյի համակարգում՝ Մխիթարյանը դրական արդյունք է բերելու: Սպասում եմ, որ նա ապահովելու է թե եզրափակում, թե հարձակման եռյակին ակտիվ մասնակցություն, այն, ինչ մարզիչը պահանջում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ