Մխիթարյանը հիացնում է «Օլդ Թրաֆորդին», հայտնի է շախմատի աշխարհի չեմպիոնը. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Ֆուտբոլային աշխարհում երեկ՝ նոյեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձություններից VivaroNews.am-ն առանձնացրել է կարևորագույնները և դրանք ներկայացնում է մեկ տողով:

ՀԱՅԱՍՏԱՆ

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում 4:1 հաշվով պարտության է մատնել «Վեսթ Հեմին» և ձեռք բերել հաջորդ փուլի ուղեգիր: Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փայլուն հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 90-րդ րոպեին: Մխիթարյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է մրցավեճի լավագույն խաղացող:

Հենրիխ Մխիթարյանը՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի ծրագրում տեղի է ունեցել փոփոխություն: «Շիրակ» – «Բանանց» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին:

ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է նաև Առաջին խմբի առաջնության Արդար խաղի դասակարգման աղյուսակը: Լավագույն արդյունքն ունի «Փյունիկ-2»-ը, որին հաջորդում են «Գանձասար-Կապան-2»-ը և «Էրեբունին»:

1 2 3 4 5 6 7
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ