Մխիթարյանը հիացմունք է հայտնել «Արսենալի», «Բարսելոնայի», «Շտուտգարտի» նախկին ֆուտբոլիստի հասցեին

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ երկար ժամանակ հետևել է «Արսենալի», «Շտուտգարտի», «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Հլեբի խաղին:

«Հիանում էի Հլեբի խաղով ոչ միայն «Արսենալում», այլ նաև «Շտուտգարտում», «Բարսելոնայում», շատ լավ եմ հիշում տեխինկապես ուժեղ այդ ֆուտբոլիստին:  Իզուր չէ, որ նա հանդես է եկել նման թիմերի կազմում:  Ալեքսանդրը բելառուսական ֆուտբոլի լեգենդն է: Հլեբը այդքան էլ արագ ֆուտբոլիստ չէր,  բայց արագ էր աշխատում գնդակի հետ:  Շատ եմ դիտել խաղեր նրա մասնակցությամբ և շատ բան եմ սովորել»-նշել է հայ ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ