Մխիթարյանը հայտնվել է 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների եռյակում ՝ ըստ ԳՖՄ-ի

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների եռյակում ՝ ըստ Գերմանիայի ֆուտբոլիստների միության:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մխիթարյանի թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով վաստակել է ձայների 19,7 տոկոսը: «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկին ձայների 19,5 տոկոսով 2-րդն է, իսկ եռյակը եզրափակել է Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 12,6 տոկոս:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 2015/16 խաղաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 31 հանդիպում, խփել 11 գոլ ու կատարել 15 արդյունավետ փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ