Մխիթարյանը, Գրիզմանը, Ռոնալդուն և ևս 3 ֆուտբոլիստներ, ովքեր փայլում են այս գարնանը

Eurosport սպորտային կայքը անդրադարձել է 7 ֆուտբոլիստների, ովքեր փայլում են այս գարնանը:

Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ»)

Ընթացիկ մրցաշրջանում Անտուան Գրիզմանը դարձավ «Ատլետիկո Մադրիդի» առաջատարը և իհարկե նաև լավագույն ռմբարկուն: Գրիզմանը ոչ միայն առաջատար է իսպանական գրանդում, այլ նաև Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում և վերջինս արդեն համարվում է Բենզեմայի փոխարինող:

Երեկ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «Ատլետիկո» – «Բարսելոնա» հանդիպման հերոս դարձավ հենց Գրիզմանը, ով իր հաշվին դուբլ գրանցեց և օգնեց մադրիդցիներին անցնել հաջորդ փուլ:

Գրիզմանի հրաժարագինը կազմում է 100մլն եվրո և հնարավոր, որ ամռանը վերջինս փոխի իր ակումբային գրանցումը:

Կրիշտիանո Ռոնալդու («Ռեալ Մադրիդ»)

Ռոնալդուին միշտ քննադատում էին, որ նա կարողանում է միայն թույլ ակումբների դեմ լավ խաղալ: Սակայն ընդամենը 12 օր առաջ նրա գոլի շնորհիվ «Ռեալը» կարողացավ հաղթանակ տոնել Էլ կլասիկոյում, իսկ 2 օր առաջ պորտուգալացին Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «Վոլֆսբուրգի» հետ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց իր թիմի համար: Տվյալ պահին Ռոնալդուն 16 գնդակով գլխավորում է Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցուցակը:


Ջեմի Վարդի («Լեսթեր»)

Ընթացիկ մրցաշրջանից առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ «Լեսթերը» կկարողանա 33 տուրից հետո զբաղեցնել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը և իր հետևում թողնել անգլիական գրանդ ակումբներին: «Լեսթերի» հաջողությունները կապված են նախ թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հետ:

Ջեմի Վարդի, Ռիհադ Մահրեց և Նգոլո Կանտե: Նրանք «Լեսթերի» առաջատարն են, ովքեք ընթացիկ մրցաշրջանում փայլուն խաղ են ցուցադրում: Սակայն նրանցից պետք է առանձնացնել Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ջեմի Վարդիին, ով կարողացավ գերազանցել Ռուդ վան Նիստերոյի ռեկորդը: Նախորդ հանգստյան օրերին Վարդիի դուբլը օգնեց «Լեսթերին» ևս մեկ քայլով մոտենալ ԱՊԼ-ի չեմպիոնությանը:


Հարի Քեյն («Տոտենհեմ»)

Եթե չլիներ այս ֆուտբոլիստը, հնարավոր է «Լեսթերը» արդեն նվաճած կլիներ Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը: Անգլիացին գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում: Ներկայումս Քեյնը գլխավորում է Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը (22 գոլ): Հարի Քեյնը այս տարի կպայքարի ԱՊԼ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և լավագույն ֆուտբոլիստ կոչման համար:


Դուգլաս Կոստա («Բավարիա»)

«Բավարիայի» նորեկ Դուգլաս Կոստան աչքի է ընկնում փայլուն տեխնիկայով և նրա հնարքները ավելի են գեղեցկացնում մյունխենյան ակումբի հանդիպումները: Բրազիլացին իր շրջանցումներով առաջատարն է Բունդեսլիգայում:

Կոստայի օգնությամբ «Բավարիան» կարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի ուղեգիր: «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղի ժամանակ Կոստան կատարել է 7 հարված և 7 դեպքերում էլ դարպասի ուղղությամբ: Այդ խաղում Կոստան նաև գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Լեվանդովսկիին:


Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դորտմունդ»)

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է հետապնդել «Բավարիային», սակայն, ամենայն հավանականությամբ, չի հասնի մյունխենցիներին: Սակայն ընթացիկ մրցաշրջանից առաջ 27-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանկարծակի դարձավ գերմանական ակումբի թագավորը: Ներկայումս Գերմանիայում ոչ ոք ավելի շատ գոլային փոխանցում չի կատարում քան Հենրիխը:

Եթե վստահենք WhoScored կայքի վիճակագրությանը, ապա կարելի է ասել, որ Հենրիխը ունիվերսալ ֆուտբոլիստ է, քանի որ «Բորուսիայի» առաջատարը այս խաղաշրջանում հասցրել է 7 անգամ փոխել իր դիրքը և անգամ խաղացել որպես հենակետային կիսապաշտպան:


Կոկե («Ատլետիկո Մադրիդ»)

«Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպանական գծի առաջատար Կոկեն ընթացիկ մրցաշրջանում ուղղակի փայլում է: Իսպանացու մասնակցությամբ անցնում են թիմի գրեթե բոլոր գրոհները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ