Մխիթարյանը չի մասնակցի Գերմանիայի Բունդեսլիգայի վերջին տուրի հանդիպմանը

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել է «Այնտրախտին»: Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են նվազագույն հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի ու «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 43-րդ րոպեին դեղին քարտ է ստացել:

Այս զգուշացումը Մխիթարյանի համար 5-րդն է, որի արդյունքում նա չի կարողանա մասնակցել Բունդեսլիգայի վերջին տուրի իր թիմի հանդիպմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ