Մխիթարյանը անվանել է այն մարդուն, ով համոզել է իրեն միանալ «ՄՅՈՒ»-ին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր տեղափոխության մասին «Մանչեսթեր Յունայթեդ»: Մխիթարյանը պատմել է, որ «Կարմիր սատանաների» նախկին ֆուտբոլիստ Շինջի Կագավան համոզել է իրեն տեղափոխվել «ՄՅՈՒ»:

«Ամեն անգամ, երբ Շինջին խոսում էր «Մանչեսթերի» մասին, նա միշտ մի լավ բան էր պատմում այդ ակումբի մասին: Այսպիսով, լավ տպավորություն ունեի այդ թիմից»,-the Telegraph-ի հետ զրույցում ընդգծել է Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ հայ կիսապաշտպանը «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» 42 մլն. եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ