Մխիթարյանը՝ «Յուվենտուսի» գլխավոր տրանսֆերային նպատակ

«Յուվենտուսը» ամռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ի վերջո, ցանկանում է  Մասիմիլիանո Ալեգրիի թիմը համալրել իսկական փլեյմեյքերով :

Ըստ La Gazetta dello Sport-ի, առաջին անունը այս ցուցակում  Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանինն է:

Աղբյուրը, հղում կատարելով հայ ֆուտբոլիստի վերջին հարցրազրույցին, նշում է, որ Մխիթարյանը համակրանքով է վերաբերվում թուրինյան ակումբին:

«Յուվենտուսի» և՛ մարզչական անձնակազմը, և՛ ղեկավարությունը, միաձայն են կիսապաշտպանի ձեռք բերման հարցում, քանի որ վերջինս կարողանում է գործել կենտրոնում, ինչպես նաև հիանալի խաղ է ցուցադրում աջ և ձախ գոտիներում:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Իշամեղուների» հետ լրանում է 2017թ-ին և նրա հրաժարագինը կազմում է  28 մլն. եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ