Մխիթարյանը՝ Օբամեյանգին. «Հե՜յ, ընկե՛րս, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք նորից պարելու ենք»

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ դիմելով թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

«Առաջադրանք՝ հաղթել Ֆրանկֆուրտին(«Այնտրախտ»-խմբ.) շաբաթ օրը: Օբամեյա՛նգ, հե՜յ, ընկե՛րս, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք նորից պետք է պարենք»,- գրել է Մխիթարյանը:

«Իհա՛րկե, մենք պիտի պարենք»,- պատասխանել է Օբամեյանգը:

Հիշեցնենք, որ շաբաթ՝ Երևանի ժամանակով 17:30-ին, դորտմունդյան ակումբը հյուրընկալվելու է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ