Մխիթարյանը՝ «Ֆեյենորդի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեյենորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Քվեարկությունն անցկացվել է անգլիական ակումբի թվիթերյան էջում, և Մխիթարյանն արժանացել է ամենաշատ ձայներին:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց 82 րոպե, իսկ «Յունայթեդը» հաղթեց 4-0 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ