Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն արտերկրացի ֆուտբոլիստ

Kicker-ի՝ ֆուտբոլիստների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով՝ Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն արտերկրացի ֆուտբոլիստ:

27-ամյա հայ կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում Բունդեսլիգայում դարձել է 11 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ:

235 ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում Մխիթարյանն ստացել է ձայների 31,1 տոկոսը: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ռոբերտ Լևանդովսկին՝ ստանալով ձայների 22,1 տոկոսը:

Նշենք, որ հարցման արդյունքներով՝ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ