Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի խորհդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Հայ ֆուտբոլիստը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է լավագույն աջ կիսապաշտպանը: Նա հավաքել է ձայների 53%-ը՝ գերազանցելով «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանիին, Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կարիմ Բելարաբիին և «Մայնցի» ֆուտբոլիստ Սամպերիո Խայրոյին:

«Գոլերը և գոլային փոխանցումները արդեն սովորական են դարձել հայ ֆուտբոլիստի համար, որը իր ամենահաջող մրցաշրջանն է անցկացնում 2013 թվականից «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխվելուց ի վեր: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ մրցանակի վեցակի դափներկիրը անկասկած լավագույններից է Տոմաս Տուխելի թիմում:

  • Այն երկու խաղացողներից մեկն է, որ հասել է երկնիշ թվի գոլերի(11) և գոլային փոխանցումների(12)
  • Ստեղծել է 190 գոլային պահեր իր թիմակիցների համար
  • 73,9 %  ճշգրիտ փոխանցում է կատարել»,-գրում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ