Մխիթարյան. «Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի և վստահ խաղ»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածքի պատճառով չի կարողանալու մասնակցել ազգային ընտրանու Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ռումինիայի դեմ տնային և Լեհաստանի դեմ արտագնա խաղերին, հաջողություն է մաղթել իր թիմակիցներին:

«Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի և վստահ խաղ! Մտքով ձեր հետ եմ! Երկրպագուներ ջան, ձեր միահամուռ աջակցությունը շատ կարևոր է»,-գրել է Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում:

2016-10-08 14_36_39-Facebook

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ