Մխիթարյան. «Շատ կարևոր խաղ էր, քանի որ մենք հիմա կիսաեզրափակիչում ենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Վեսթ Հեմի» դեմ խաղում դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ իր թիմին օգնելով նվաճել Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր, խոսել է հանդիպման մասին:

«Ոգևորված եմ իմ և թիմի ցույց տված խաղի կապակցությամբ: Մենք շատ լավ գործեցինք այսօր: Գործի դրեցինք մեր լավագույն որակները խաղը հաղթելու համար, քանի որ կիրակի օրվա հանդիպման արդյունքն այնքան էլ չէր գոհացրել մեզ: Բայց այսօր ամեն ինչ ստացվեց:

Շատ կարևոր խաղ էր, քանի որ մենք նվաճեցինք կիսաեզրափակիչի ուղեգիր: Լավ աշխատեցինք, սակայն պետք է այսպես նաև շարունակենք»,- ասել է Մխիթարյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ