Մխիթարյան. «Պետք է կենտրոնանանք «Էվերտոնի» հետ առաջիկա խաղի վրա»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ Անգլիական լիգայի գավաթի 1/4 եզրափակչի «Վեսթ Հեմի» հետ խաղում դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, մեկնաբանել է իր թիմի հաջողությունը:

«Ոգևորված եմ իմ և թիմի ցույց տված խաղի կապակցությամբ: Մենք շատ լավ գործեցինք այսօր: Նախորդ խաղի ժամանակ մենք չօգտագործեցինք մեր պահերը, իսկ այսօր մեզ հաջողվեց խփել 4 գոլ: Հնարավոր է, որ մենք կկարողանայինք ավելի շատ գրավել մրցակցի դարպասը, բայց վերջում պասիվ էինք: Կարծում եմ հիանալի հանդիպում անցկացրեցինք և այժմ պետք է կենտրոնանանք առաջիկա ԱՊԼ-ի «Էվերտոնի» հետ խաղին:

Բոլորը շատ են հոգնել, բայց գոհ են: Միշտ էլ հաճելի է հաղթելը»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 14-րդ տուրի «Էվերտոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայան դեկտեմբերի 4-ին, ժամը ՝ 20:00 :

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ