Մխիթարյան. «Մենք հաղթում ու պարտվում ենք միասին»

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Դանիա – Հայաստան հանդիպման մասին՝ անդրադարձ կատարելով նաև սեպտեմբերի 10-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղին:

«Մենք հաղթում ու պարտվում ենք միասին… Ես շատ հիասթափված եմ, որ բաց թողեցի Դանիայի ընտրանու դեմ երեկ կայացած խաղը, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս տքնաջան աշխատանքի համար:

Շարունակում եմ վերականգնողական կուրսերը, բայց վստահ չեմ՝ պատրաստ կլինե՞մ արդյոք մանչեսթերյան դերբիին մասնակցելուն, թե՞ ոչ: Երբեք այսքան մոտիվացված չեմ եղել և ամեն ինչ անելու եմ, որպեսզի շատ շուտով վերադառնամ ավելի ուժեղ ու պատրաստ: Ֆուտբոլ՝ պարզ նվիրվածություն, որ ամենաշատն եմ սիրում:

Շնորհակալ եմ ինձ ձեր սերն ու աջակցությունը փոխանցելու համար:

Միկի»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ