Մխիթարյան. «Ի շնորհիվ թիմակիցներիս հաղթեցինք»

Հենրիխ Մխիթարյանը «Ուիգանի» հետ ընկերական հանդիպումից հետո խոսել է իր նորամուտի խաղի տպավորություններից:

-Վայելեցի՞ք այսօրվա խաղը:

-Այո՛, կցանկանամ նշել, որ սա բավական լավ խաղ էր: Առաջին կեսը մի փոքր դժվար ընթացավ, քանի որ մենք չէինք կարողանում գոլ խփել, բայց այնուամենայնիվ լավ հանդիպում անցկացրեցինք և ի շնորհիվ իմ թիմակիցների հաղթեցինք:

-Հարմա՞ր էիք Ձեզ զգում «Մանչեսթեր Յունայթեդի »մարզաշապիկով:

-Փորձում էի (ծիծաղում է-խմբ): Կարծում եմ, որ օր-օրի ավելի շատ կհարմարվեմ:

-Այսօր Դուք խաղում էիք 10 համարի մարզաշապիկով և գործում էիք կիսապաշտպանության կենտրոնում: Սակայն ո՞ր դիրքն է Ձեզ համապատասխանում:

-Էական չէ, թե որտեմ եմ խաղում: Ամենակարևորը թիմային խաղ ցուցադրելն է և խաղեր հաղթելն է: Դա ամենակարևորն է:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ